«Սպիտակ ձեռնափայտ» միջազգային բարեգործական փառատոնին Հայաստանից կմասնակցի Գոռ Համբարձումյանը

Դիանա Գուրցկայայի բարեգործական «Սրտի կանչով» հիմնադրամը՝ ս. թ. հոկտեմբերի 13-ին, Մոսկվայում անցկացնում է «Սպիտակ ձեռնափայտ» միջազգային 7-րդ բարեգործական փառատոնը:

ՀՀ մշակույթի նախարարության մասնագիտական ընտրությամբ` փառատոնին Հայաստանից մասնակցում է Երևանի Ա. Սպենդիարյանի անվան երաժշտական դպրոցի «Դասական վոկալ» բաժնի սան Գոռ Համբարձումյանը /ուսուցիչ՝ Հ. Գիժլարյան/:

Նախարարության հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ, փառատոնի հիմնական նպատակն է կույր և մասնակի տեսողություն ունեցող երեխաների ստեղծագործական ներուժի բացահայտումն ու լիարժեք ինտեգրումը արդի գործընթացներում, ինչպես նաև նպաստել երեխաների բարոյահոգեբանական դրական մթնոլորտի ձևավորմանը և կարծրատիպերի հաղթահարմանը:

Հայաստանից, նախորդ տարիներին փառատոնին մասնակցել են Երևանի Ս. Բարխուդարյանի անվան արվեստի դպրոցի սան Մարգարիտ Խաչատրյանը /դաշնամուր, 2010 թ., 2011 թ./, Երևանի Ա. Սպենդիարյանի անվան մասնագիտական երաժշտական դպրոցի սան Արսեն Գևորգյանը
/երգեցողություն, 2012 թ./, Երևանի Ղ. Սարյանի անվան արվեստի դպրոցի սան Հովհաննես Հովհաննիսյանը /երգեցողություն, 2014 թ./:

Scroll Up