Շփման գծում Ադրբեջանի զինուժը կիրառել է ԴՇԿ, «Իստիգլալ» եւ ՀԱՆ-17 նռնականետ

Հոկտեմբերի 6-ի լույս 7-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է ավելի քան 50 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է շուրջ 1800 կրակոց:

ԼՂՀ ՊԲ-ից հայտնում են, որ առավել ինտենսիվ խախտումներ են արձանագրվել հյուսիսային եւ հյուսիսարեւելյան ուղղություններում: Նշված հատվածներում ադրբեջանական զինուժը կիրառել է ԴՇԿ տիպի խոշոր տրամաչափի գնդացիր /155 կրակոց/ եւ «ԻՍՏԻԳԼԱԼ» տիպի հեռահար դիպուկահար հրացան /109 կրակոց/:

Հյուսիսային ուղղությամբ հակառակորդը կիրառել է նաեւ ՀԱՆ-17 (հաստոցավոր ավտոմատ նռնականետ)՝ 1 արկ:

Հակառակորդի նախահարձակ ակտիվությունը ճնշելու համար ՊԲ առաջապահ զորամասերը դիմել են պատասխան գործողությունների եւ շարունակել վստահորեն իրականացնել իրենց առջեւ դրված մարտական խնդիրը:

Scroll Up