ՀՀ-ն Սիրիայի հակամարտությունից տուժածներին մոտ 46 մլն դրամի մարդասիրական օգնություն կտրամադրի

Սիրիայի հակամարտությունից տուժած բնակիչներին մարդասիրական օգնությունուղարկելու նպատակով ՀՀ կառավարության հոկտեմբերի 6-ի նիստում որոշվել է «Հայաստան» համահայկական հիմնադրամին փոխանցելու համար արտաքին գործերի նախարարությանը պահուստային ֆոնդից հատկացնել 46 մլն 33.000 դրամ:

ՀՀ ԱԳ նախարարին հանձնարարվել է հատկացվող գումարը «Հայաստան» համահայկական հիմնադրամին տրամադրել նվիրաբերության պայմանագրի հիման վրա:

Scroll Up