«Հարաշարժ լույս». ամերիկահայ լուսանկարիչների ցուցահանդեսի բացումը Թեքեյան կենտրոնում

«Թեքեյան Կենտրոն» հիմնադրամը եւ Photo.Podium.com ինտերնետային ռեսուրսը հրավիրում են ներկա գտնվելու ամերիկահայ լուսանկարիչներ ԹԵԴ ԱՆԴՐԵԱՍՅԱՆԻ եւ ՆՈՒՆԵ ՔԱՐԱՄՅԱՆԻ հեղինակած «ՀԱՐԱՇԱՐԺ ԼՈՒՅՍ» ցուցահանդեսի բացմանը, որը տեղի կունենա հոկտեմբերի 11-ին, ժամը 15.00-ին Թեքեյան կենտրոնում /Խանջյան 50/: Այս մասին «Հայերն այսօր»-ին հայտնում են «Թեքեյան Կենտրոն» հիմնադրամից:

Ձեռնարկի նպատակն է հայ հասարակությանը ճանաչելի դարձնել ժամանակակից լուսանկարչությունն ու հեղինակներին, ինչպես նաեւ այս ոլորտի վերջին նվաճումներին: Հեղինակների կողմից օգտագործվող լուսանկարչական հատուկ տեխնիկան թույլ է տալիս արտացոլել լույսի եւ ստվերի, սեւ-սպիտակի, պատկերների եւ առարկաների շատ յուրահատուկ համադրությունները:

Թեդ Անդրեասյանը եւ Նունե Քարամյանը մասնակցել են մի շարք միջազգային ցուցահանդեսների Հայաստանում, Ռուսաստանում, ԱՄՆ-ում. արժանացել են մրցանակային տեղերի:

Scroll Up