Վարուժան Ոսկանյանի «Շշուկների մատյանի» շնորհանդեսը Պրահայում. հոկտեմբեր 13

Հոկտեմբերի 13-ին ժամը՝ 19.00-ին, Պրահայի Վացլավ Հավելի անվան գրադարանում տեղի կունենա ռումինահայ հայտնի գրող, սենատոր Վարուժան Ոսկանյանի «Շշուկների մատյան» վեպի չեխերեն հրատարկության շնորհանդեսը։ Այս մասին հաղորդում է Օրեր ամսագիրը-orer.eu-ն։ Ձեռնարկը կազմակերպել են Պրահայում Ռումինական մշակութային ինստիտուտը, Հավրան հրատարակչությունը եւ Չեխ-ռումինական ընկերակցությունը։ Չեխերեն գրքի թարգմանչուհին է Յարմիլա Հորակովան։
Ձեռնարկին ներկա կլինի նաեւ վեպի հեղինակը՝ Վարուժան Ոսկանյանը։
Շնորհանդեսի ընթացքում կընթերցվեն հատվածներ վեպից, նաեւ կլինեն ելույթներ, մասնավորապես ներկա կլինի Կարլի համալսարանի Բալկանյան ուսումնասիրությունների ֆակուլտետի ռումիներենի ամբիոնի վարիչ Լիբուշե Վալենտովան։
Ձեռնարկի մուտքը ազատ է, այնտեղ կարող եք գնել նաեւ ՚՚Շշուկների մատյանը՚՚։
Ինչպես հայտնի է Վարուժան Ոսկանյանի ,,Շշուկների մատյանը՞՞ արժանացել է բազմաթիվ միջազգային գրական մրցանակների։
2015-ի դեկտեմբերին նաեւ Հայաստանի դեսպանության հովանավորությամբ ՕՐԵՐ ամսագրի կազմակերպած շնորհանդես-ձեռնարկին, որը նվիրված էր Հայոց ցեղասպանության թեմային նվիրված նոր չեխերեն հրատարակություններին, այդ թվում՝ ՚՚Շշուկների մատյան՚՚ի այս հրատարակությանը, որին ներկա գտնվեց եւ ելույթ ունեցավ թարգմանչուհի Յարմիլա Հորակովան։
Orer.eu