Թուրքիան դուրս է գալիս ԵՄ Creative Europe ծրագրից. պատճառը Հայոց ցեղասպանության հիշատակումն է

Եվրամիության քարտուղարությունը ափսոսանք է հայտնել ԵՄ Creative Europe ծրագրից Թուրքիայի դուրս գալու որոշման կապակցությամբ եւ նշեում, որ հարգում է Անկարայի որոշումը։

Եվրոպական տարածաշրջանում արվեստի զարգացմանը նպատակադրված ծրագրին Թուրքիան անդամակցում էր 2015 թվականից՝ համալրելով ԵՄ անդամ չհանդիսացող երկրների շարքերը։ Սա հնարավորություն էր տալիս Անկարային 2014- 2020 թվականների ընթացքում օգտվել մշակույթին և արվեստին աջակցելու նպատակով Creative Europe ծրագրի հիմնադրամի հնարավորություններից։

Թուրքիայի այս քայլն անակնկալ էր, որի արդյունքում  Թուրքիա- ԵՄ հարաբերությունները դառնում են ավելի ու ավելի լարված, ըստ armradio.am-ի՝ հայտնում է արվեստի մասին գրող Variety ամսագիրը:

Ըստ ըստ թուրքական Haberturk օրաթերթի՝ Creative Europe- ից դուրս գալու պատճառը Գերմանիայի Դրեզդեն սիմֆոնիկ նվագախմբի ղեկավարության կազմակերպած  եւ Հայոց ցեղասպանությանն ու դրա ճանաչմանը նվիրված «Աղետ» համերգաշարն էր, որին աջակցել էր եվրոպական այս ծրագիրը։

Scroll Up