Մոդել Աննա Դեմիրխանյանը դարձել է Եվրոպա-2016-ի առաջին վիցե-միսիս

Հայտնի մոդել Աննա Դեմիրխանյանը դարձել է Եվրոպա-2016 գեղեցկության մրցույթի առաջին վիցե-միսիսը: «Բերում եմ տիտղոսն ու թագը»,-գրել է նա իր ֆեյսբուքյան էջում:
«Միսիս Եվրոպա-2016» գեղեցկության միջազգային մրցությում, որն անցնում էր հոկտեմբերի 1-5-ը Սոչիում, նա ներկայացրել է Հայաստանն ու Կովկասը:
«Միսիս Եվրոպա» մրցույթն անցնում է արդեն ավելի քան 10 տարի, սովորաբար, մրցույթին մասնակցում է առնվազն 50 մասնակից աշխարհի տարբեր երկրներից: Մեկ շաբաթվա ընթացքում մասնակիցներին հետևում են ժյուրիի ներկայացուցիչները, նրանք այցելում են տարբեր սոցիալական հաստատություններ, ցուցադրում են իրենց տաղանդները, ինչպես նաև արտաքին տվյալները:
Մրցույթի փուլերը ստանդարտ են. ինքնաներկայացում անգլերեն լեզվով, տաղանդների մրցույթ, ազգային տարազ և դեֆիլե երեկոյան զգեստով: Մրցույթի պարտադիր պայմանն է, որ մանակիցները լինեն ամուսնացած կանայք և երեխա ունենան:
2016-ին մրցույթն առաջին անգամ անցել է Ռուսաստանում: