Կարո Փալյանին ընդունել են ՀԲԸՄ կենտրոնակայանում

Հոկտեմբերի 3-ին Նյու Յորքում ՀԲԸՄ կենտրոնակայանում պաշտոնապես ընդունել են  Թուրքիայի խորհրդարանի անդամ Կարո Փալյանին։ Նա իր ԱՄՆ կատարած այցի շրջանակներում հանդիպել է ՀԲԸՄ նախագահ Պերճ Սեդրակյանի եւ ՀԲԸՄ Կենտրոնական վարչության անդամներ Անի Մանուկյանի եւ Վազգեն Յաղուբյանի հետ։ Այս մասին հաղորդում է ՀԲԸՄ կենտրոնակայանը։

Իր ողջույնի խոսքերից հետո, պարոն Սեդրակյանը բարձր է գնահատել է պարոն  Փալյանի  Թուրքիայի խորհրդարանում ունեցած ելույթը եւ նրա ակտիվ պայքարը Թուրքիայում մարդու իրավունքների պաշտպանության հարցում։

Հանդիպման ընթացքում կողմերը նաեւ քննարկել են Թուրքիայի ժողովրդավարական գործընթացներին  սփյուռքի աջակցության  հարցը։

Այս հանդիպումը հանդիսացավ հետագա համագործակցության  սկիզբ։

Scroll Up