Մանուել Պետրոսյանը և Հայկ Մարտիրոսյանը` աշխարհի պատանեկան չեմպիոններ

Ռուսաստանյան Խանտի-Մանսիյսկ քաղաքում ավարտվեց շախմատի աշխարհի մինչև 14, 16 և 18 տարեկանների առաջնությունները:

Մրցաշարում Հայաստանի ներկայացուցիչներից հիանալի ելույթ ունեցան մինչև 16 տարեկանների մրցաշարում հանդես եկող Հայկ Մարտիրոսյանը և մինչև 18 տարեկանների մրցաշարում հանդես եկող Մանուել Պետրոսյանը:

Մինչև 16 տարեկանների մրցաշարում հանդես եկող Հայկ Մարտիրոսյանը առաջին յոթ տուրերում տարավ 7 հաղթանակ, իսկ մրցաշարի վերջին 4 պարտիաներն ավարտեց ոչ-ոքի արդյունքով, որը բավարար էր աշխարհի մինչև 16 տարեկանների չեմպիոն հռչակվելու համար:

Մանուել Պետրոսյանը, ով հանդես էր գալիս մինչև 18 տարեկանների մրցաշարում, նույնպես 11 հնարավորից վաստակեց 9 միավոր և դարձավ աշխարհի չեմպիոն: Հայաստանը նաև միակ երկիրն է, որ մրցաշարում ունեցավ երկու ոսկե մեդալ:

Scroll Up