Լոնդոնում բացվել է Յուսուֆ Քարշի աշխատանքների ցուցահանդեսը

Լոնդոնի Beetles + Huxley  պատկերասրահում ընթանում է հայկական ծագմամբ կանադացի հայտնի լուսանկարիչ Յուսուֆ Քարշի ցուցահանդեսը, հայտնում է բրիտանական   The Guardian թերթը:

Հայտնի լուսանկարչի աշխատանքների ցուցահանդեսը կտեւի  սեպտեմբերի 20-ից մինչեւ հոկտեմբերի 22-ը:

1921-ին Քարշի ընտանիքը փրկվել է Հայոց ցեղասպանությունից` Սիրիա փախչելով ավանակով, որը նրա ընտանիքի միակ ունեցվածքն էր:   Քարշի հորեղբայրը, որը Քվեբեկում էր ապրում, ընտանիքին նամակ է գրում` խնդրելով օգնել իրեն լուսանկարչական իր ստուդիայում եւ 16-ամյա Յուսուֆը մեկնում է Կանադա: Հետագայում Քարշը սովորում է Բոստոնում եւ տեղափոխվում Օտտավա, որտեղ սկսում է լուսանկարել հայտնիներին:

Ճակատագրական է դառնում Ուինսթոն Չերչիլի դիմանկարը, որը հայտնվում է Time ամսագրի կազմին: Չերչիլի նույն ֆոտոսեսիայից եւս մի լուսանկար հայտնվել է հինգֆունտանոց թղթադրամի վրա:

Scroll Up