Մեծարման երեկո՝ նվիրված իրանահայ ազգային-հասարակական գործիչ Եսայի Աբրահամյանին

«Ծառայությունը կյանքի որակ է». հիշյալ կարգախոսով մեկնարկեց իրանահայ ազգային-հասարակական գործիչ Եսայի Աբրահամյանին նվիրված մեծարման երեկոն: Այս մասին «Հայերն այսօր»-ը  տեղեկանում է «Ալիք» պարբերականից:

Ելնելով այն հանգամանքից, որ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Վեհափառ Հայրապետը 2016 թվականը հայտարարել է Ծառայության տարի, Հ. Ուս. «Չհարմահալ» միության կենտրոնական վարչության նախաձեռնությամբ կազմակերպվեց վաստակավոր միութենական Եսայի Աբրահամյանի մեծարման երեկոն:

միության «Հ. Թումանյան» սրահում, սեպտ. 26-ի երեկոյան կազմակերպված ծրագիրը հագեցած էր գեղարվեստական կատարումներով` ասմունք և երգեր, որոնք ներկայացրին նույն միության հարկի տակ հասակ առած միութենականները` ի պատիվ իրենց ավագ միութենական ընկերոջ:
Մեծարման ծրագրի ընթացքում ներկայացվեց Եսայի Աբրահամյանի բեղուն ազգային-հասարակական գործունեությունը և կենսագրական տվյալները, ընթերցվեց Նոր Ջուղայի «Չհարմահալ» միության մասնաճյուղի ուղերձը, խոսքով հանդես եկավ միության կենտրոնական վարչության նախագահ Նիկոլ Մուսախանյանը եւ թեմակալ առաջնորդի եզրափակիչ արտահայտությունից հետո, Սրբազան Հոր, Թեմական խորհրդի ատենապետի և միության կենտրոնական վարչության նախագահի ձեռամբ հուշանվերներ հանձնվեց հոբելյար Եսայի Աբրահամյանին:

Scroll Up