ՇՆՈՐՀԱԿԱԼԱԿԱՆ ՆԱՄԱԿ ԳԵՐՄԱՆԻԱՅԻՑ

Հարգելի´ տիկնայք և պարոնայք,

Եվս մեկ անգամ ուզում եմ իմ և երգչախմբի բոլոր անդամների անունից շնորհակալություն հայտնել «Կոմիտաս Վարդապետ» փառատոնին հրավիրելու համար: Հայաստանում մենք հիանալի ժամանակ անցկացրինք, և մեզ հյուրընկալեցին  շատ մեծ սիրով ու ջերմությամբ:

Դա անմոռանալի էր բոլորիս համար. տեսնել այն երկիրը, որի լեզվով մենք տարիներ շարունակ երգում ենք:

Մենք ձեռք բերեցինք նոր ընկերներ, որոնց հետ մինչև օրս կապի մեջ ենք:

Երաժշտությունը չունի սահմաններ և մեզ բոլորիս միացնում է. սա շատ կարևոր փորձ էր մեզ համար:

Կրկին շնորհակալություն ամեն ինչի համար, շնորհակալություն նաև «Կոմիտաս Վարդապետ» փառատոնի կազմակերպիչներին:

Գայանե Գրովեր, Գերմանիա

Scroll Up