«Հայաստա՛ն, հավերժական իմ սեր» խորագրով ցուցահանդեսը մեծ հետաքրքրություն է առաջացրել Ռուսաստանում

Սեպտեմբերի 27-ին Վոլգոգրադում «հանգրվանեց» ՀՀ սփյուռքի նախարարության և «Արմենպրես» լրատվական գործակալության ջանքերով կազմակերպված «Հայաստա՛ն, հավերժական իմ սեր» խորագրով ցուցահանդեսը, որը մեծ հետաքրքրություն էր առաջացրել ողջ մարզում։ Մարդիկ շտապում էին Սբ Գևորգ հայկական եկեղեցի, որի հանդիսությունների սրահում էլ հենց կազմակերպվել էր ցուցահանդեսը։
Միջոցառման շրջանակներում կազմակերպվեց «25-ամյա նվաճումներ» ֆիլմի և ՀՀ ՍՆ ծրագրերի մասին տեսանյութի ցուցադրություն, հնչեցին ելույթներ, ընթերցվեց ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի ուղերձը, որը ներկայացրեց նախարարության աշխատակազմի Տեղեկատվության և հեռահաղորդակցության վարչության տեղեկատվական- վերլուծական բաժնի պետ Սարգիս Ալեքսանյանը։
Նախարարի ուղերձում մասնավորապես ասվում էր. «25 տարի շարունակ Հայաստանը և Սփյուռքը ձեռք ձեռքի տված շենացնում են Հայրենիքը, կառուցում ամուր և անկախ պետականություն, պայքարում՝ հանուն խաղաղ և լուսավոր ու գեղեցիկ ապագայի։ Այս ցուցահանդեսը հիանալի հնարավորություն է բոլորիս ﬔկ հարկի ներքո հավաքվելու, հետադարձ հայացք ձգելու ﬔր երկրի անցած քսանհինգամյա ճանապարհին և արժևորելու այն»։
Ցուցահանդեսը լայն քննարկումների տեղիք տվեց։ Մարդիկ անսքող հիացմունքով էին խոսում իրենց ստացած տպավորությունների մասին։
«Հայերն այսօր»-ը ներկայացնում է մի քանի արձագանք։
Արթուր Մարտիրոսյան, Վոլգոգրադի հայկական համայնքի ղեկավար
Մենք սիրով ընդունեցինք Սփյուռքի նախարարության՝ ցուցահանդեսը մեր քաղաքւոմ կազմակերպելու առաջարկը և արեցինք հնարավոր ամեն ինչ, որպեսզի այն մեր համաքաղաքացիների համար իսկական տոն դառնա։Իմ խորին համոզմամբ՝ այս ցուցահանդեսը հրաշալի առիթ է մեկ անգամ ևս «հաղորդակցվելու» մայր հայրենիքի հետ, վերհիշելու Հայաստանի անկախության 25 տարիների նվաճուﬓերը։ Ի պատիվ ցուցահանդեսի կազմակերպիչների՝ պիտի ասեմ, որ բոլոր նկարներն էլ հետաքրքիր են և դիտարժան, բայց նկարներից մեկը մյուսներից առավել հոգեհարազատ է մեզ։ Պատկերացրե՛ք բոլորիս զարմանքն ու հպարտությունը, երբ ցուցադրության «Ազգային հերոսներ» բաժնում, ի թիվս 15 անվանի հայորդիների, տեսանք մեր համաքաղաքացի Յուրա Պողոսյանի լուսանկարը, ով արցախյան պատերազﬕ հենց սկզբից Վոլգոգրադից ժամանել էր Արցախ և իր կյանքի գնով ﬔկ քայլ առաջ մղել հայերի հաղթանակը։
Տեր Մաղաքիա Օհանյան, Վոլգոգրադի հայկական համայնքի հոգևոր հովիվ
«ՀՀ սփյուռքի նախարարության և «Արﬔնպրես» պետական լրատվական գործակալության «Հայաստան, հավերժական իմ սեր» խորագրով լուսանկարչական ցուցահանդեսների բացումը Ռուսաստանի հայկական համայնքներում լավ հնարավորություն է ամրապնդելու Հայաստան- Սփյուռք կապերը և նպաստելու հայապահպանությանը: Նման ﬕջոցառուﬓերն օգնում են ավելի ամրացնելու Ռուսասատանի տարբեր քաղաքներում գոյություն ունեցող հայկական համայնքները։ Մենք մշտապես պետք է զգանք Հայաստանի շունչը ﬔր համայնքներում։ Այստեղ հավաքված են երիտասարդներ, ովքեր ﬔր հանրապետության տարիքին են, և նրանք պետք է իմանան այն դժվար ճանապարհը, որ անցել է իրենց տարեկից հանրապետությունը»։
Միջոցառման շրջանակում «Արﬔնպրես»-ի և ՀՀ սփյուռքի նախարարության ներկայացուցիչները համայնքին և եկեղեցուն նվիրեցին գրքեր` վստահություն հայտնելով, որ դրանք իրենց արժանի տեղը կգտնեն համայնքի գրադարանում։
Արամ Անանյան, «Արﬔնպրես» գործակալության տնօրեն
«Արﬔնպրես» լրատվական գործակալությունը ﬔծ պատվով և պատասխանատվությամբ է մոտեցել այս ցուցահանդեսների կազմակերպմանը: Շնորհակալ ենք Սփյուռքի նախարարության ﬔր գործընկերներին, որ կարողացան իրականացնել այս հույժ կարևոր նախագիծը: Հայաստանի անկախության վերականգնումը և Արցախի ազատագրական պայքարը, հիրավի, պատմական նշանակություն ունեն ﬔր ժողովրդի համար, և հույժ կարևոր է, որպեսզի թե՛ ﬔր հայրենակիցները Ռուսաստանի հայաշատ համայնքներում, թե՛ ﬔր բարեկամ և դաշնակից Ռուսաստանի քաղաքացիները «Արﬔնպրես»-ի լուսանկարների ﬕջոցով ծանոթանան անկախ Հայաստանի և Արցախի տարեգրությանը, ավելի լավ պատկերացնեն այն արժեքները, նվաճուﬓերը, որ ունի ժողովուրդը և տեսնեն այն փայլուն ապագան, որ սպասվում է ﬔզ բոլորիս»:
«Արﬔնպրես» գործակալության տնօրենի խորհրդական Հայկ Հակոբյան
Հայաստանի աﬔնաﬔծ լուսանկարչական արխիﬖերից ﬔկն ունեցող «Արﬔնպրես» գործակալությունը ﬔծապես կարևորում է նման ﬕջոցառուﬓերի անցկացումը Սփյուռքի հայաշատ գաղթօջախներում։ Մեր գործակալությունը մշտապես եղել է հայապահպան գործունեության առաջին շարքերում: Այս ցուցահանդեսն աննախադեպ է այն առումով, որ այստեղ ներկայացված լուսանկարները պատմում են Հայաստանում անկախությունից հետո տեղի ունեցած գրեթե բոլոր կարևոր իրադարձությունների մասին: