Վիրահայոց թեմը կմասնակցի Վրաստանում Հռոմի պապի մատուցած պատարագին

Հռոմի Ֆրանցիսկոս պապի՝ Վարստան կայանալիք այցի ժամանակ Հայ առաքելական եկեղեցու Վիրահայոց թեմը կմասնակցի հոկտեմբերի 1-ին նրա մատուցած պատարագին:
Այս մասին հաղորդում է Մայր Աթոռի մամլո դիվանի պատասխանատու տեր Վահրամ քահանա Մելիքյանը:
Վիրահայոց թեմը թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի գլխավորությամբ, բացի այդ, սեպտեմբերի 30-ին ներկա կգտնվի Հռոմի պապի հետ նախատսված հանդիպմանը:
Նշենք, որ Պապը կայցելի Մցխեթ քաղաքում գտնվող Սվետիցխովելի տաճար, ապա պատարագ կմատուցի Մ. Մեսխիի անվան մարզադաշտում: Նա մինչ այդ կհանդիպի Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլիի եւ Վրաստանի կաթողիկոս Իլյա Երկրորդի հետ:
Հոկտեմբերի 2-ին Հռոմի պապը Թբիլիսիից կմեկնի Ադրբեջան: