ԼՂՀ Ազգային ժողովի նախագահն ընդունել է ՌԱԿ պատվիրակությանը

ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը սեպտեմբերի 24-ին ընդունել է Ռամկավար ազատական կուսակցության կենտրոնական վարչության ատենապետ Սերխիո Նահապետյանի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին «Հայերն այսօր»-ին հայտնում են ԼՂՀ Ազգային ժողովի մամուլի ծառայությունից:

Ողջունելով հյուրերին՝  խորհրդարանի ղեկավարը նշել է, որ որպես հայ ավանդական կուսակցություն՝ Ռամկավար ազատական կուսակցության գործունեությանը նոր թափ հաղորդելու ցանկությունն Արցախում ընդունվել է ոգեւորությամբ: Աշոտ Ղուլյանը նաեւ ընդգծել է, որ անհրաժեշտ է բոլոր ռեսուրսների համատեղում՝ համազգային նշանակության հարցերում լուրջ արդյունքների հասնելու համար:

Երախտագիտություն հայտնելով ընդունելության համար՝ Սերխիո Նահապետյանը ներկայացրել է Սփյուռքում առկա իրավիճակը եւ հավելել, որ իր ղեկավարած կառույցը նոր գաղափարներ ու նոր ուղիներ է փնտրում՝ արդյունավետ գործունեություն ծավալելու համար:

Ամփոփելով հանդիպումը` Աշոտ Ղուլյանն առաջարկել է չսահմանափակվել նախկինում գործող շրջանակներով եւ տարբեր երկրներում գործող իրենց կառույցների միջոցով համակողմանի տեղեկատվություն տարածել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մասին:

Հանդիպմանը մասնակցում էր ԼՂՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արզիկ Մխիթարյանը:

ԼՂՀ-արցա«1 ԼՂՀ-արցախ2

Scroll Up