ՀՀ ՍՓՅՈՒՌՔԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ 5 ՏԱՐԵԿԱՆ Է
Սիրելի´ տիկին Հրանուշ Հակոբյան.
Կիևի հայ համայնքի «Ամառային դպրոցի» մասնակիցներս շնորհավորում ենք Սփյուռքի նախարարության 5-ամյա հոբելյանը: Ցանկանում ենք Ձեզ և Ձեր նախարարության աշխատակիցներին աշխարհում սփռված հայերի միավորման գործում փայլուն հաջողություններ, որ Ձեր բոլոր նախաձեռնությունները իրագործվեն, և այն անգնահատելի աշխատանքը, որ դուք կատարում եք, ֆանտաստիկ հաղթանակներով Սփյուռքի մեր հայությանը ուղղի դեպի Հայրենիք, դեպի Հայաստան:
Հարգանքներով՝
«Սփյուռք» ամառային դպրոց-2013 «Ուսուցիչների վերապատրաստման» ծրագրի և «Հայոց լեզվի արագացված» դասընթացի մասնակիցներ՝
Ռուզաննա Մարտիրոսյան
Սամվել Խաչատուրով