Դուդուկի և հայկական այլ նվագարանների փառատոնի փակման հանդիսավոր արարողությունը տեղի կունենա Գավառում

Սեպտեմբերի 24-ին, ժամը 16.00-ին, Գավառի մշակույթի տանը տեղի կունենա ՀՀ սփյուռքի նախարարության «Իմ Հայաստան» համահայկական փառատոնի շրջանակներում անցկացվող Դուդուկի և հայկական այլ նվագարանների փառատոնի փակման հանդիսավոր արարողությունը, որին կմասնակցեն ՀՀ սփյուռքի նախարարի պաշտոնակատար Հրանուշ Հակոբյանը, բարձաստիճան հյուրեր:
Հայաստանի Հանրապետության Նախագահի բարձր հովանու ներքո իրականացվող 2016թ. «Իմ Հայաստան» համահայկական փառատոնը նվիրված է Հայաստանի անկախության 25-ամյակին: