ՀՀ ՍՓՅՈՒՌՔԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ 5 ՏԱՐԵԿԱՆ Է

Մեծարգո՛ տիկին նախարար.

 Ուկրաինայի  Մարիուպոլ քաղաքի հայ համայնքը ջերմորեն շնորհավորում է Ձեզ և Ձեր ողջ աշխատակազմին՝  Սփյուռքի նախարարության ստեղծման հինգերորդ տարեդարձի  կապակցությամբ:

 Հրաշալի այս տոնի առթիվ մաղթում ենք Ձեզ մասնագիտական ու աշխատանքային հաջողություններ, անձնական երջանկություն և առողջություն:

 Եվ անչափ բարձր գնահատելով Ձեր  անձնվեր աշխատանքը, որի շնորհիվ  պահպանվում են ազգային արժեքները՝  հայ լեզուն, պատմությունը,  ավանդույթները,  խորին շնորհակալություն ենք հայտնում «Արի տուն», «Սփիուռք ամառային դպրոց»  ծրագրերում մեր երիտասարդների մասնակցության  համար: Մենք միշտ պատրաստ ենք աջակցել և  Ձեզ հետ միասին նպաստել  Սփյուռք-Հայրենիք կապերի զարգացման և հայապահպանման վսեմ գործին:

Հենրիկ Յայլոյան

Ուկրաինայի Մարիուպոլ քաղաքի «Յուգո Ազովյե» հայ համայնքի ղեկավար

 

 

 

 

Scroll Up