Տեղի կունենա մամուլի ասուլիս՝ նվիրված «Հայապահպանության գործում նշանակալի ավանդի համար» համահայկական ամենամյա մրցանակաբաշխությանը
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2013/10/images10.jpg)
Հոկտեմբերի 28-ին, ժամը 12:00-ին տեղի կունենա ՀՀ սփյուռքի նախարարության Համահայկական ծրագրերի վարչության պետ Ատոմ Մխիթարյանի և Համաշխարհային հայկական կոնգրեսի և Ռուսաստանի հայերի միության փոխնագահ Վլադիմիր Աղայանի մամուլի ասուլիսը՝ նվիրված «Հայապահպանության գործում նշանակալի ավանդի համար» համահայկական 2013թ մրցանակաբաշխությանը (Հասցե՝ Վ. Սարգսյան 26/1, 5-րդ հարկ, 503 սենյակ):
Համահայկական ամենամյա մրցանակաբաշխությունը ՀՀ սփյուռքի նախարարությունն իրականացնում է Համաշխարհային հայկական կոնգրեսի և Ռուսաստանի հայերի միության հետ 2010 թվականից:
Մրցանակաբաշխության հայտադիմումների ընդունման վերջնաժամկետը ս.թ. հոկտեմբերի 31-ն է: Մրցութային հանձնաժողովները մրցութային հայտերի և աշխատանքների գնահատումը կավարտեն 2013թ վերջին: Արդյունքները կամփոփվեն 2014թ սկզբին:
2013թ մրցանակաբաշխությունն անցկացվում է հետևյալ անվանակարգերով՝
1. «Մայրենիի պաշտպան»,
2.«Երիտասարդական/ուսանողական կազմակերպություն»,
3. «Լավագույն մանկական ստեղծագործություն»՝ «Հայրենիք, քեզ այսպիսին եմ տեսնում» և «Մայր իմ անուշ ու անգին»
4.ԱՊՀ երկրների «Լավագույն հայկական համայնք»