Դերիկի քաղաքապետարանի շենքից հանվել է հայերեն գրառումը

Թուրքական կառավարության կողմից նշանակված հոգաբարձուները, ովքեր գործուղվել էին քրդական Մարդին նահանգում գտնվող Դերիկ քաղաքի քաղաքապետարան, շենքի ճակատային հատվածում գտնվող բազմալեզու ցուցանակի վրայից հեռացրել են հայերեն լեզվով գրառումը, հայտնում է Kurdistan24 -ը:

Ըստ armradio.am-ի՝ քաղաքապետարանի գրառումը ներառում էր քրդերեն, թուրքերեն և հայերեն գրառումներ:

Հիշեցնենք, որ Դերիկ քաղաքը բնակեցված է մոտ 20.000 մարդկանցով և կիրակի օրը Թուրքիայի կառավարության հրահանգով նրանց քաղաքապետարանը բռնագրավվել է:

Նշենք նաև, որ ըստ Դերիկ քաղաքի քաղաքապետարանի կայքէջի, 20-րդ դարում տեղի ունեցած Հայոց ցեղասպանության իրադարձությունից առաջ Դերիկ քաղաքը բնակեցված է եղել հայերով:

Scroll Up