Արտերկրից ժամանած բժիշկներն այցելել են վիրավոր զինծառայողներին

Ֆրանսիայում մասնագիտական գործունեություն իրականացնող Սերժ Դեր-Մաթևոսյանը և Սերժ Արուճումյանն այցելել են Հայաստանի տարբեր բժշկական հաստատություններում բուժում ստացողվիրավոր զինծառայողներին: Մասնագետները ծանոթացել են զինվորների առողջական խնդիրներին և քննարկել վերականգնողական բուժման մանրամասները:

Բժիշկները սեպտեմբերի 13-ին եղել են ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալում, իսկ սեպտեմբերի 14-ին այցելել են «Իզմիրլյան» բժշկական կենտրոն, որտեղ վերջերս տեղափոխվել են զինվորական ծառայության ընթացքում տարբեր ժամանակներում վիրավորում ստացած և հաշմանդամություն ունեցող նախկին զինծառայողներ:

Մասնագետները, որոնց կազմում է նաև առաջատար մերսող կինեզոթերապևտ, բարձր են գնահատել հայաստանյան գործընկերների աշխատանքը, կիսվել բուժական նոր մոտեցումներով, ասվում է առողջապահության նախարարության հաղորդագրության մեջ:

Բժիշկները նշել են, որ կատարված աշխատանքի շնորհիվ առաջիկայում հնարավոր կլինի դրական արդյունք գրանցել: Նրանք հետագա համագործակցության պատրաստակամություն են հայտնել:

Scroll Up