Վանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով վիրավորվել է 50 մարդ

Թուրքիայի արևելքում՝ Վան քաղաքում, ականապատ ավտոմեքենայի պայթյունի հետևանքով վիրավորվել է 50 մարդ, այդ թվում՝ 4 ոստիկան և Իրանի չորս քաղաքացի: Վիրավորներից երկուսի վիճակը ծանր է: Այս մասին գրում է Ռիա նովոստին:

Վանի քաղաքապետի փոխանցմամբ, նախնական տվյալներով ահաբեկչությունը կազմակերպել էր  Քուրդիստանի աշխատավորական կուսակցության անդամները:

Պայթյունը տեղի է ունեցել այսօր առավոտյան  իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության  շենքի և ոստիկանական բաժանմունքի մոտ:

Scroll Up