Երևանում տեղի կունենա Սրտաբանների եվրակովկասյան 4-րդ համաժողովը

Հոկտեմբերի 25-26-ը ՀՀ սփյուռքի և առողջապահության նախարարությունները «Ակցիա առողջություն Հայաստան-Ֆրանսիա» կազմակերպության հետ համատեղ    կիրականացնեն Սրտաբանների եվրակով­կաս­յան 4-րդ համաժողովը:

Համաժողովի բացումը տեղի կունենա  հոկտեմբերի 25-ին ժամը 10-ին (հասցեն՝ Վ. Սարգսյան 26/1, «Էրեբունի Պլազա» բիզնես կենտրոն, 9-րդ հարկ, «Էրեբունի» սրահ):

Բացման խոսքով հանդես կգան ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը և առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը:

Համաժողովին մասնակցելու են շուրջ 50 սրտաբան աշխարհի տարբեր երկրներից և 180-ը՝ Հայաստանից և Արցախից:

Scroll Up