Դինքին սպանողի հետ նկարված ոստիկանները հեռացվել են գյուլենական լինելու պատճառով

Հրանտ Դինքի սպանությունը կատարած Օգյուն Սամասթի հետ նկարված թուրքական ոստիկանության 2 սպաները, որոնք արդարացվել էին «պաշտոնական դիրքը չարաշահելու և հետաքննության գաղտնիությունը խախտելու» հիմքով իրենց դեմ հարուցված քրեական գործի շրջանակներում, այժմ գործից հեռացվել են գյուլենական լինելու պատճառով:
ԸստErmenihaber.am-ի` նկարը արվել էր 2007 թվականի հունվարի 21-ին` սպանությունից 2 օր անց, երբ Սամասթը ձերբակալվել էր Թուրքիայի Սամսուն քաղաքի ոստիկանության ահաբեկչության դեմ պայքարի բաժանմունքի սպաների կողմից:
Լուսանկարում Սամասթի կողքին կանգնած այն ժամանակվա ահաբեկչության դեմ պայքարի բաժանմունքի տնօրենի պաշտոնակատար Մեթին Բալթան և նույն բաժանմունքի աշխատակից Իբրահիմ Ֆըրաթը ոչ միայն չէին պատժվել, այլ պաշտոնի բարձրացում էին ստացել: