Մահացել է իրանահայ ճանաչված արվեստագետ-արձանագործ Նշան Թանիքը

Oգոստոսի 30-ին իր մահկանացուն է կնքել իրանահայ ճանաչված արվեստագետ-արձանագործ Նշան Թանիքը: Այս մասին «Հայերն այսօրը» տեղեկանում է «Ալիք» օրաթերթից:

Նա ծնվել էր 1939 թվականին` Ուրմիայում: Սովորել էր արձանագործ վարպետներ Ջավադ Բեյգ Զաքաթալիի և Հասան Արժանգի մոտ:
Թանիքը համարվում է Քերմանի Գանջալի Խանի, Սաադաբադի, Թավրիզի, Շահրուդի, Ռաշտի և Թեհրանի փոստի թանգարանի հիմնադիրներից: Նրա ստեղծագործություններից են Քամալ-օլ Մոլքի կիսանդրին, Շահրիարի քանդակը, «Առյուծի և վիշապի մարտը» արձանը:

Նա արժանացել էր Իրանի մշակույթի առաջին կարգի շքանշանի:

Scroll Up