ՀՀ ՍՓՅՈՒՌՔԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ 5 ՏԱՐԵԿԱՆ Է

Շատ հարգելի տիկի´ն  նախարար.

Ջերմորեն և ի սրտե շնորհավորում եմ Սփյուռքի նախարարության հնգամյա հոբելյանի առթիվ:

Մեր հինավուրց ժողովրդի նորօրյա պետականության պատմության մեջ Սփյուռքի նախարարությունն ամենաերիտասարդն է, բայց այն արդեն իր նախաձեռնություններով ու իրականացրած ծրագրերով դարձել է մեծ փորձառությամբ պետական կարևոր մի օղակ, աշխարհասփյուռ հայությանը միացնող  յուրօրինակ մի կամուրջ:

Ցանկանում եմ Ձեզ և Ձեր ղեկավարած կառույցին մշտանորոգ երիտասարդական եռանդ՝ ի ծառայություն մեր ժողովրդի ու Մայր Հայրենիքի:

Խորին հարգանքներով և լավագույն բարեմաղթանքներով՝

ՎԻԳԵՆ ՉԻՏԵՉՅԱՆ

Ֆրանսիայում ՀՀ դեսպան

Scroll Up