Կրթական-ժամանցային միջոցառումներ Վալանսում

Օգոստոսի 24-28-ը՝ դպրոցական արձակուրդների ավարտին և նոր ուսումնական տարվա նախաշեմին, Վալանսի հայ մշակույթի տան կազմակերպմամբ տեղի են ունեցել 6-11 տարեկան վալանսաբնակ հայ երեխաների և իրենց ծնողների համար նախատեսված կրթական-ժամանցային  միջոցառումներ: Այս մասին «Հայերն այսօրին» հայտնում են Վալանսի հայ մշակույթի տնից:

Վալանսի հայ մշակույթի տան տնօրեն Ալեն (Նազօ) Ջինբաշյանը Լյուսի Համամջյանի, Սոնա Բեբեջյանի, Ռոզինե Սարյանի և Թամար Կարկոսյանի հետ համատեղ՝ ծրագրային նորանոր հավելումներով շաբաթներ շարունակ զբաղվել են երեխաների և նրանց ծնողների համար նախատեսված այս միջոցառումների նախապատրաստական աշխատանքների կազմակերպմամբ՝ ի նպաստ հայոց լեզվի և մշակույթի պահպանման: Միջոցառումը ներառել է կրթական-մանկավարժական, խոհարարական, նկարչական, գեղագիտական, երաժշտական, պարային և բազմապիսի այլ ծրագրեր: Ի դեպ, պարային ծրագրի շրջանակներում ընթացել են ամենօրյա պարային պարապմունքներ՝  պարուսույց Մանուկ Վարդանյանի գլխավորությամբ:

Միջոցառմանն իրենց նպաստն են բերել նաև Վալանսում ՀՅԴ երիտթևի ներկայացուցիչները:

Միջոցառումը եզրափակվել է շուրջ 100 հանդիսատեսի ներկայությամբ՝  մեծ էկրանին ներկայացվող բազմաթիվ ցուցադրություններով, մասնակից երեխաների պարային և երաժշտական համարների ներքո:

Նմանատիպ հաջորդ միջոցառումը  նախատեսված է անցկացնել հոկտեմբերի  24-28-ը:

Մաշտոց Մաշտոց1 ՎալանսՎալանս1 Վալանս2Վալանս3 Վալանս4 Վալանս5

Scroll Up