ԼՂՀ հռչակման 25-րդ տարեդարձին նվիրված միջոցառումների ծրագիր
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2016/08/380.jpg)
«Հայերն այսօրը» ներկայացնում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակման 25-րդ տարեդարձին նվիրված միջոցառումների ծրագիրը.
Սեպտեմբերի 1, հինգշաբթի
10.00 – «Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը 25 տարեկան է»
թեմայով դաս Արցախի բոլոր կրթօջախներում
12.00 – Սպորտային եւ մշակութային միջոցառումներ
Սեփանակերտի Վերածննդի հրապարակում
20.00 – զինվորական նվագախմբի համերգը
Ստեփանակերտի կենտրոնական պուրակում
Սեպտեմբերի 2, ուրբաթ
10.30 – Երթ Վերածննդի հրապարակից դեպի հուշահամալիր
11.00 – Ծաղկեպսակադրություն Ստեփանակերտի հուշահամալիրում
12.00 – Բացօթյա տոնական միջոցառումներ Ստեփանակերտում
(Ստ. Շահումյանի անվան պուրակ, Շ. Ազնավուրի անվան կենտրոն,
Մարշալ Բաղրամյանի հուշարձանի մոտ, Մանկապատանեկան ստեղծագործական
կենտրոնի դիմաց, սբ. Հակոբ Եկեղեցու հարեւանությամբ)
14.00 – Ցուցահանդես՝ «Հայաստանի դրամաշրջանառության պատմությունը»
ԼՂՀ Մշակույթի եւ երիտասարդության պալատ
17.00 – Շուշիի հանրակացարանային համալիրի բացում
20.00 – Տոնական համերգ
22.00 – Հրավառություն Վերածննդի հրապարակում
Սեպտեմբերի 3, շաբաթ
11.00 – Նոր թաղամասի բացում Քաշաթաղի շրջանի Աղավնո գյուղում
Աղբյուրը՝ nankr.am