Երևանում լույս տեսավ հայտնի թուրք պատմաբան Թաներ Աքչամի գիրքը՝ հայերի բռնի իսլամացման վերաբերյալ

Հայտնի թուրք պատմաբանի ներկայացվող գիրքը բաղկացած է երեք բաժնից:

Առաջին բաժնում հեղինակը խոսում է Թուրքիայում Հայոց ցեղասպանության հարցով անաչառ կերպով զբաղվելու անհնարինության, այդ գործում իր կրած դժվարությունների և պետության կողմից իր դեմ կազմակերպված հալածանքների մասին:

Երկրորդ բաժնում ներկայացվում է Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ օսմանյան բանակում ծառայած հայազգի սպա Սարգիս Թորոսյանի հուշերի թուրքերեն հրատարակության շուրջ ծավալված խտրական ու կողմնակալ քննարկումների պատմությունը, որի ընթացքում Թ. Աքչամի նկատմամբ դարձյալ սկիզբ է առնում զրպարտությունների, անհիմն մեղադրանքների և հալածանքների մի մեծ արշավ:

Երրորդ բաժնում հեղինակը հարուստ փաստական հենքի վրա ներկայացնում է հայերի բռնի իսլամացման և ուծացման քաղաքականությունը 1915-1918 թթ.: Թ. Աքչամը պատմությանը քիչ հայտնի այս երևույթները գնահատում է որպես Հայոց  ցեղասպանության կառուցվածքային տարրեր:

Գիրքը թարգմանվել եւ հրատարակության է պատրաստվել Արևմտահայոց հարցերի ուսումնասիրության կենտրոնում:

Թուրքերենից թարգմանեց Մելինե Անումյանը:

Պատասխանատու խմբագիր` Հայկազուն Ալվրցյան:

Գիրքը թարգմանվեց Ժիրայր Նշանյան հիմնադրամի հովանավորությամբ՝ ի հիշատակ 1915 թ. Հայոց ցեղասպանության  անմեղ նահատակների:

Արևմտահայոց հարցերի ուսումնասիրության կենտրոնն  իր երախտագիտությունն է հայտնում Թաներ Աքչամին՝ գրքի թարգմանության թույլտվության  և Ժիրայր Նշանյան հիմնադրամին`  հայերեն թարգմանությունն ու հրատարակությունը հովանավորելու համար:

Գրքի թարգմանության և հրատարակության գաղափարն իրականացվաեց  գերաշնորհ տեր Վիգեն արքեպիսկոպոս Այքազյանի ջանքերի շնորհիվ, ինչի համար հայտնում ենք խորին շնորհակալություն:

akunq.net

Scroll Up