Անցած գիշեր հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է շուրջ 370 կրակոց
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2016/08/դիրքապահ2.jpg)
Օգոստոսի 23-ի լույս 24-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 25 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է շուրջ 370 կրակոց:
ԼՂՀ ՊՆ մամլո ծառայության փոխանցմամբ՝ ՊԲ առաջապահ զորամասերը տիրապետում են օպերատիվ-մարտավարական իրադրությանը և շարունակում վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն: