Բակո Սահակյանը ՀՀ և ԼՂՀ պաշտպանության նախարարների հետ սահմանագծում ծանոթացել են տիրող իրավիճակին

Արցախի Նախագահ Բակո Սահակյանն օգոստոսի 22-ին այցելել է հանրապետության հարավարևելյան սահմանագծի հատվածներից մեկը, հանդիպել հրամանատարական կազմի հետ, ծանոթացել ծառայության ընթացքին և տիրող իրավիճակին:
Այս մասին հայտնում են Արցախի Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից։
Հանդիպմանը մասնակցում էին ՀՀ և ԼՂՀ պաշտպանության նախարարներ Սեյրան Օհանյանն ու Լևոն Մնացականյանը, պաշտոնատար այլ անձինք: