Հայ հոգևոր երաժշտության «Շարական» փառատոն՝ Տաթևի վանական համալիրում

Հայ հոգևոր երաժշտության «Շարական» փառատոնն առաջին անգամ կանցկացվի սեպտեմբերի 14-16-ը Տաթևի վանական համալիրում։
«Շարական» փառատոնի նպատակն է պահպանել և խթանել հայ հոգևոր երաժշտության ժառանգությունը: «Շարական» փառատոնը ամենամյա փառատոն է, որը շարունակաբար զարգացնելու է հայ հոգևոր երաժշտության կարևորության գաղափարը և ազդեցությունն ընդհանրապես, ասվում է փառատոնի կազմակերպիչների հաղորդագրության մեջ:
Փառատոնը հայ երաժիշտներին և հետաքրքրված հանդիսատեսին տրամադրելու է մի հարթակ` այս հարուստ և բազմաբովանդակ երաժշտությանն ու արվեստին ավելի խորը ծանոթանալու համար:
Փառատոնի կազմակերպիչներն են Music of Armenia–ն և «Տաթևի վերածնունդ» հիմնադրամը։