Ստամբուլի Սբ. Ստեփանոս հայկական եկեղեցում զանգվածային մկրտություն է տեղի ունեցել

Դերսիմցի հայերի ազգային ինքնությանը վերադարձի շրջանակում Ստամբուլի Սբ. Ստեփանոս հայկական եկեղեցում օգոստոսի 14-ին զանգվածային մկրտություն է տեղի ունեցել:

 «Ակօս» թերթն այդ առնչությամբ հայտնում է, որ Թուրքիայում շարունակվում է ազգային ինքնությանը վերադառնալու համար Հայոց ցեղասպանության տարիներին ճնշումների արդյունքում հավատափոխ` մուսուլման դարձած հայերի քրիստոնեական արմատներին վերադարձի պայքարը:

Տեր հայր Տրդատ Ուզունյանի կողմից անցկացված զանգվածային մկրտության արարողությամբ քրիստոնեություն են ընդունել դերսիմցի 8 հայեր:

Scroll Up