Իրանը կարող է Հայաստանը որպես կամուրջ օգտագործել ԵՏՄ շուկա մտնելու համար. դեսպան

Իրանը կարող է Հայաստանը որպես կամուրջ օգտագործել Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների շուկաներ մտնելու համար: Օգոստոսի 19-ին այս մասին հայտարարել է Հայաստանում Իրանի արտակարգ եւ լիազոր դեսպան Սեյիդ Քազեմ Սադջադին՝ ելույթ ունենալով Երեւանում Իրանի դեսպանատանը տեղի ունեցած հայկական եւ իրանական տուրիստական գործակալությունների ներկայացուցիչների հանդիպման ժամանակ:
Դեսպանը նշել է, որ Իրանը՝ որպես հարեւան, Հայաստանին կարող է մեծ հնարավորություններ տրամադրել:
«Հայաստանի եւ Իրանի քաղքական հարաբերությունները գերազանց մակարդակի են, սակայն տնտեսական հարաբերությունների մակարդակը անընդունելի եւ անբավարար է: Մուտքի վիզաների վերացումից հետո մենք երկու երկրների միջեւ զբոսաշրջային մեծ հոսքի ականատես կդառնանք: Դա նաեւ կնպաստի ներդրողների ներգրավմանը, ինչը կհանգեցնի տնտեսական հարաբերությունների զարգացմանը»,- news.am-ի փոխանցմամբ՝ ասել է Սադջադին:
Նա հավելել է, որ Հայաստանի եւ Իրանի միջեւ ուսանողների փոխանակությունը կնպաստի մշակութային հարաբերությունների զարգացմանը: