«Ասպար Արմս»-ը զենքի արտադրության լիցենզիա ստացավ

Կառավարության որոշմամբ, «Ասպար Արմս» ՍՊԸ-ին տրամադրվել է «Զենքի արտադրության» լիցենզիա` երեք տարի գործողության ժամկետով: Այդ մասին տեղեկացնում են կառավարության հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Ընկերությունը պետք է արտադրի քաղաքացիական զենք, դրանց փամփուշտներ, ինչպես նաև զենքի վերանորոգման իրավունք ունենա:

Scroll Up