Ռուﬕնական Սուչավայում երեք օր թևածել է հայկական հոգևոր տրամադրությունը

Ռուﬕնիայի հայոց թեմում օգոստոսի 13-15-ը հոգևոր ապրուﬓերի և խտիու նորոգության օրեր էին: Ռուﬕնիայի հայ համայնքը ﬔծ շուքով նշել է սուրբ Մարիամ Աստվածածնի Վերափոխման տոնը: Ինչպես «Արﬔնպրես»-ին տեղեկացրին Ռուﬕնիայի հայոց թեﬕ մամլո դիվանից, դեռևս ուրբաթ օրվանից սկսվել էր հարյուրավոր ուխտավորների երթը դեպի Սուչավա քաղաք, ուր տեղի հայկական վանքերում ու եկեղեցիներում տեղի պիտի ունենային տոնական ﬕջոցառուﬓերն ու սրբազան արարողությունները:

Տոնին ընդառաջ, օգոստոսի 13-ի երեկոյան, ժամը 17:30-ին, Սուչավայի Սուրբ Խաչ եկեղեցում ուխտավորները մասնակցել են երեկոյան ժաﬔրգությանը, կատարվել է նախատոնակ՝ հանդիսապետությամբ Ռուﬕնիայի հայոց թեﬕ առաջնորդ գերաշնորհ Տեր Տաթև եպիսկոպոս Հակոբյանի: Ավարտին եկեղեցու բակում Տաթև սրբազանն օրհնել է մատաղի աղը և պատրաստվող ականջապուրը, որն ավանդույթի ուժով աﬔն տարի պատրաստվում է հենց ուխտավորների ձեռքով: Մատաղօրհնությունից հետո Ս. Խաչ եկեղեցուն կից գտնվող ծխապատկան կառույցում ներկաները մասնակցել են «Հայկական հետքերը Բուկովինայում» թեմայով ցուցահանդեսին և գրքի շնորհանդեսին:

Օգոստոսի 14-ին, կիրակի օրը, սուրբ Մարիամ Աստվածածնի վերափոխման տոնին, հայ և ռուﬕնացի ուխտավորների մոտ հազար հոգանուց խումբն իր ճամփան բռնել է դեպի հռչակավոր Հաճկատարի վանքը, որը սուրբ Մարիամ Աստվածածնի անունն է կրում: Վանքը հիﬓադրվել է 1512 թվականին Տոնավագ եղբայրների բարերարությամբ և հռչակված է իր հրաշագործ զորությամբ: Բազում հրաշքների և բժշկությունների վկայություններ կան` կապված վանքի անվան հետ: Հաճկատար, այսինքն՝ հաճոյակատար, կամակատար: Այսօր էլ այն ուխտավորի պակաս չի զգում: Տոնական սուրբ պատարագը մատուցել է Տաթև եպիսկոպոս Հակոբյանը: Պատարագին ներկա են եղել Ռուﬕնիայի Հայերի ﬕության նախագահ Վարուժան Ոսկանյանը, Ռուﬕնիայի խորհրդարանի ﬔջ ազգային փոքրամասնությունները ներկայացնող Վարուժան Փամբուկչյանը, ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը, Ռուﬕնիայում ՀՀ հյուպատոս Աշոտ Գրիգորյանը, Սուչավայի քաղաքապետը, թեﬕ ողջ հոգևոր դասը, ուխտավորներ` ժամանած Ռուﬕնիայի հայաշատ քաղաքներից՝ Բուխարեստ, Կոնստանցա, Գալաց, Բոտոշան, Բիտեշտ և այլն: Պատարագի ավարտին կատարվել է խաղողօրհնության կարգ: Օրհնված խաղողը բաժանվել է ուխտավոր ժողովրդին:

Օրը հագեցած է եղել նաև ﬔկ այլ կարևոր իրադարձությամբ: Սուրբ Պատարագի ավարտից հետո, գլխավորությամբ առաջնորդ Սրբազան Հոր, տեղի է ունեցել Ս. Հաճկատար վանքին կից հիﬓովին նորոգված երիցատան կամ ուխտավորաց տան բացման արարողությունը, կատարվել է տնօրհնեք և հավաքված ուխտավորները մասնակցել են սիրո ճաշին: Երիցատունն ամբողջությամբ կառուցվել է ռուﬕն պետության ֆինանսական ﬕջոցներով և Ռուﬕնիայի հայոց թեﬕ աջակցությամբ: Ինչպես և մյուս Տաղավար տոներին, Վերափոխման տոնի հաջորդ օրը Մեռելոց էր: Օգոստոսի 15-ին, ժամը 09:30-ին,Սուչավայի մյուս նշանավոր՝ Զամկայի հայոց վանքում, Տաթև Սրբազանի հանդիսապետությամբ կատարվել է հոգեհանգստյան պաշտոն և աղոթք բարձրացվել առ Աստված ննջեցյալ հոգիների հանգստության և փրկության համար:Վերջում Սրբազան հայրն իր հայրական օրհնություններն է բերել ուխտավոր ժողովրդին և մաղթել, որ Աստված ընդունելի անի աﬔնքի ուխտը և կատարի բոլորի բարի խնդրանքները:

Scroll Up