Հայ հետախույզը լավագույնն է ճանաչվել «Բանակային միջազգային խաղեր»-ում

Օգոստոսի 13-ին Ռուսաստանում կայացել է «Բանակային միջազգային խաղեր»-ի փակման արարողությունը, որն ուղեկցվել է լավագույն անձնակազմերի և զինծառայողների պարգևատրմամբ:
Խաղերի շրջանակներում լավագույն հետախույզ է ճանաչվել ՀՀ ԶՈւ վաշտի հրամանատարը: Այս մասին հայտնում է razm.info-ն՝ վկայակոչելով ռուսաստանյան ՌԻԱ «Նովոստի» գործակալությանը: Մյուս երկրները ներկայացնող զինծառայողները հիմնականում խրախուսական պարգևներ են ստացել՝ «Հաղթանակի կամքի համար», «Հաղթանակի և գթասրտության համար» և այլն:
Հիշեցնենք, որ հայ հետախույզները մասնակցում էին խաղերի շրջանակներում անցկացվող «Զորային հետախուզության գերազանցիկները» մրցույթին: Մրցույթի ավարտին ՌԴ պաշտպանության նախարարությունը սխալմամբ հայտնել էր, որ ՀՀ ԶՈւ հավաքականը 3-րդ հորիզոնականում է, սակայն վերջնական արդյունքերով հաստատվեց, որ հայ հետախույզները 4-րդն էին: