Թաիլանդում պայթյունների հետևանքով տուժածների թվում հայեր չկան

Թաիլանդի Թագավորությունում տեղի ունեցած պայթյունների հետևանքով տուժածների թվում հայեր չկան: Այս մասին ֆեյսբուքյան պաշտոնական էջում տեղեկացրել է ՀՀ ԱԳՆ-ն:
Օգոստոսի 11-12-ին Թաիլանդի հայտնի հանգստավայրերում տեղի ունեցած պայթյուններից զոհվել է 4 մարդ, 35-ը՝ վիրավորվել, գրում է ՏԱՍՍ-ը։