Երևանում և Գառնիում կնշվի Նավասարդը

Նոր Նորք վարչական շրջանում` Հայկ Նահապետի արձանի մոտ, օգոստոսի 11-ին կնշվի Հայոց Բուն Տոմարի 4508 թվականի Նավասարդի 1-ը: «Արﬔնպրես»-ի փոխանցմամբ` ﬕջոցառումը կկայանա ժամը 10:00-ին, իսկ 13:00-ին այդ առթիվ տոնակատարություն տեղի կունենա Գառնիի տաճարում։

Միջոցառման կազմակերպիչներին ու աջակիցներն են` «Սերունդ» հայապահպան ﬕավորումը, Երևանի Նոր Նորքի վարչական շրջանի վարչակազմը, «Արորդիների ուխտ» ՀԿ-ն, Հայ խոհարարական ավանդույթների պահպանման և զարգացման հիﬓադրամը:

Միջոցառման կազմակերպիչները տարիներ առաջ առաջարկություն են ներկայացրել ՀՀ Ազգային ժողովին՝ այն ճանաչելու Ազգային ﬕասնության օր։ Նավասարդը հին հայոց աﬔնասիրված տոներից էր՝ նոր տարվա սկիզբը, և իր ﬔջ ﬕասնության խորհուրդն ուներ:

Scroll Up