Մեկնարկել է «Արցախի Երիտֆորում – 2016»-ը
Այսօր Շուշիի շրջանի Բերդաձոր գյուղում մեկնարկել է Արցախի երիտասարդության զարգացմանն ուղղված` «Արցախի Երիտֆորում – 2016» միջոցառումը, որին մասնակցում են 18-30 տարեկան 80 երիտասարդներ ԼՂՀ բոլոր շրջաններից ևՍտեփանակերտից:
ԼՂՀ մշակույթի և երիտասարդության նախարարության մամլո ծառայության փոխանցմամբ` միջոցառման նպատակն է նպաստել Արցախի երիտասարդական ներուժի ակտիվացմանն ու զարգացմանը, բարձրացնել երիտասարդների գործուն մասնակցությունը համայնքի զարգացման գործում, համայնքային կյանքի ակտիվացմանը, միջհամայնքային և ներհամայնքային համագործակցության ակտիվացմանն ու զարգացմանը:
Եռօրյա ծրագրի շրջանակներում կկազմակերպվեն դասընթացներ, քննարկումներ գյուղատնտեսության ոլորտում իրականացվող ծրագրերի, Արցախում փոքր և միջին բիզնեսի աջակցության մեխանիզմների, ԼՂՀ սահմանադրական բարեփոխումների և այլ թեմաների շուրջ ինչպես նաև մշակութաժամանցային միջոցառումներ:
Ծրագրի ընթացքում նախատեսվում են հանդիպումներ ԼՂՀ պետական այրերի հետ: «ԱՐՑԱԽԻ ԵՐԻՏՖՈՐՈՒՄ 2016» ծրագիրն իրականացնում է մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարությունը:
Ծրագրի շրջանակներում կազմակերպվեն երիտասարդական ֆորում` թեմատիկ քննարկումների ազատ միջավայր, որտեղ Արցախի ակտիվ երիտասարդությունը հնարավորություն կունենա տեղեկանալ երիտասարդական քաղաքականության գերակա ուղղությունների իրագործման նպատակով կազմակերպվող ծրագրերի` ոչ ֆորմալ կրթության խթանման, մասնագիտական կողմնորոշման, տեղեղեկատվական ոլորտում երիտասարդների ներգրավման նոր հնարավորություններին, ինչպես նաև Արցախում իրագործվող այլ ծրագրերի վերաբերյալ երիտասարդության իրազեկման, երիտասարդության սոցիալ-տնտեսական կայացման երաշխիքների ապահովման մեխանիզմներին:
Ֆորումի մասնակիցները կանցկացնեն մշակութային, ինտելեկտուալ մրցույթներով և ժամանցի կազմակերպման այլ կրեատիվ ձևերով, տարաբնույթ քննարկումներով, երիտասարդությանը հուզող ոլորտներն ընդգրկող դասխոսություններով, հետաքրքիր հանդիպումներով և ծանոթություններով հագեցած օրեր: Ձեռք բերված հմտությունները նախադրյալ կհանդիսանանան երիտասարդների կողմից համայնքների զարգացման ծրագրերի մշակման և իրագործման համար: