Առցանց վաճառքի հարթակները ﬕանում են «Արտադրված է Հայաստանում» ապրանքների առաջխաղացմանը
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2016/08/arm147065078734.jpg)
Հայաստանյան ﬕ շարք առցանց խանութներ և առաքման ցանցեր ﬕավորվում են՝ ուխթանել «Արտադրված է Հայաստանում» ապրանքների սպառումը: «Արﬔնպրես»-ի փոխանցմամբ` օգոստոսի 8-ին լրագրողների հետ հանդիպմանը «Փոքր ու ﬕջին ձեռնարկությունների համագործակցության ասոցիացիա»-ի, menu.am, buy.am և crossroad.com առաքման ցանցերի ﬕջև կնքվեց հուշագիր, որի նպատակը հայկական արտադրության ապրանքների առաջխաղացուﬓ է: Համաձայն պայմանավորվածության` նշյալ երեք հարթակներում կլինի «Արտադրված է Հայաստանում» խորագիր, իսկ այդ խորագրի ներքո հանդես եկող ՓՄՁ-ների համար կսահմանվեն արտոնյալ պայմաններ:
Գաղափարի հեղինակների վստահեցմամբ` առաջիկայում արդեն հնարավոր կլինի նշյալ հարթակներում գտնել բաժինն ու կատարել գնուﬓեր: «ՓՄՁ համագործակցության ասոցիացիա»-ի նախագահ Հակոբ Ավագյանը նշեց, որ իրենց ուսուﬓասիրությունների համաձայն` հայկական ապրանք արտադրող փոքր ձեռնարկատերերը խնդիր են ունենում ﬔծ սուպերմարկետների ու «մոլերի» հետ` իրենց ապրանքներն առաջ մղելու տեսանկյունից:
«Մենք խնդրեցինք օնլայն հարթակների հիﬓադիրներին, որ նրանք ևս փորձեն աջակցել փոքր բիզնեսին ու իրենց կայքերում տեղադրեն «Արտադրված է Հայաստանում» ենթաﬔնյուն, որի ﬕջոցով ավելի հեշտ կգտնվեն հայկական ապրանքները: Սա իր ﬔջ կարևոր ուղերձ է պարունակում, որ ﬔնք պետք է սպառման մշակույթ փոխենք»,-ասաց Հակոբ Ավագյանը: Նրա խոսքով` հայ սպառողից ﬔծ ջանք չի պահանջվում ցանկացած գնում կատարելիս ուշադրություն դարձնել, թե արդյոք ապրանքն արտադրված է Հայաստանում` դրանց վրա փնտրելով 485 շտրիխ կոդը: Menu.am-ի հիﬓադիր Վահան Քերոբյանի խոսքով` տեղական արտադրողները էական առավելություն կստանան, քանի որ հայկական ապրանքները կառաջարկվեն ոչ ﬕայն Հայաստանում, այլև շուկաներում, ուր պատրաստվում է դուրս գալ առաքման ցանցը: Նա նկատեց, որ օնլայն հարթակները վճարովի են լինելու ,բայց Հայաստանում պատրաստված ապրանքների համար դրանք ընդունված սակագնից ավելի ցածր են արժենալու»:
Մենք այլ հարթակների հետ ոչ թե մրցակիցներ ենք, այլ գործընկերներ, որ կրթենք ﬔր հասարակությանը օֆլայն հարթակներից գնալ դեպի օնլայն հարթակներ: Հայաստանում, ցավոք, մանրածախ առևտրի չնչին տոկոսն է օնլայն հարթակներում իրականացվում»,-նշեց Վահան Քերոբյանը: Buy.am-ի տնօրեն Զառա Մազմանյանը նշեց, որ իրենց հարթակում ներկայում ներկայացված են 50-ից ավելի հայկական ապրանքներ` սկսած խﬕչքից` վերջացրած օճառներով, շարֆերով, մոﬔրով:
Զառա Մազմանյանի վստահեցմամբ` ակտիվորեն գործում է հայկական արտադրության ապրանքների բաժինը, որի ստեղծման գաղափարը հաճախորդներից ստացած հետադարձ կապի արդյունք է: «Մենք օնլայն մոլ ենք, աշխատում ենք հայկական խանութների հետ, համագործակցում ենք նաև հայ արվեստագետների հետ: Մեր հարթակում ներկայացվածությունն անվճար է, առաքուﬓ էլ մատչելի է: Ընկերություններին աջակցում ենք նաև մարքետինգի հարցերում»,-ասաց բանախոսը` օրինակ բերելով սիրիահայ արտադրողի «Beauty Products» ապրանքնանիշի առաջխաղացուﬓ իրենց մոտ:
Crossroad.com-ի հիﬓադիր Ալեքս Ալեքսանյանն էլ նկատեց, որ թե սպառողներին, թե արտադրողներին ճիշտ խթաններ տալու պարագայում իրենց սկսած գործը կհաջողվի: «Մենք բոլորս օնլայն հարթակներ են, բայց ﬔր բիզնես մոդելները տարբերվում են իրարից, ﬔնք լրացնում ենք ﬕմյանց:
Crossroad-ն ունի ﬕ առանձնահատկություն. ﬔնք տալիս ենք գործիքներ ﬔր գործընկերներին, որ բացեն իրենց օնլայն խանութները ﬔր հարթակում: Իհարկե, ﬔծ ջանքեր կպահանջվի, որպեսզի մտածելակերպ փոխվի, քանի որ կա կարծրատիպ, թե դրսից բերված ապրանքներն ավելի լավ են: Բայց ճիշտ խթանելու դեպքում կարող ենք հասնել ﬔր նպատակին»,-ասաց Ալեքս Ալեքսանյանը:
Օնլայն հարթակի ներկայացուցիչները տեղեկացրին, որ իրենց ծառայություններից օգտվողների ﬕ զանգվածը դրսից են, ովքեր պատվերներ են կատարում Հայաստանում ապրող իրենց բարեկաﬓերի համար:
Menu.am-ի հիﬓադրի խոսքով` ամսական 15 հազար մարդ է գնում կատարում իրենց հարթակի ﬕջոցով:
Crossroad.com-ը դեռևս Հայաստանից դուրս պատվերներ չի իրականացնում, բայց ստանում է պատվերներ արտերկրից Հայաստանում բնակվողներին առաքելու համար: «100-ից ավելի գործընկերներ ունենք, ամսական 100 հազարից ավելի այցելու և ﬕ քանի հազար պատվեր»,-ասաց կայքի հիﬓադիրը:
Buy.am-ի ներկայացուցչի խոսքով` իրենք կատարում են նաև արտահանում: Աﬔն շաբաթ 2-3 պատվեր անպայման արտասահմանից է: Օրական ունենում են 4 հազարի չափ այցելություններ, իսկ ամսական պատվերների քանակը անցնում է ﬕ քանի հազարը: