Ստամբուլում հրատարակվել է համշենահայերի «Գոր» ամսագրի 4-րդ համարը

Ստամբուլում հրատարակվել է համշենահայերի «Գոր» ամսագրի 4-րդ համարը: Այդ մասին հաղորդում է Akunq.net-ը:
Աղբյուրի փոխանցմամբ` ինչպես հանդեսի նախորդ, այնպես էլ սույն համարում թուրքերենով և հայոց լեզվի` Համշենի բարբառով հրատարակվել են համշենահայերի պատմության, լեզվի և մշակույթի մասին նյութեր:
Հիշեցնենք, որ 2014 թ. սեպտեմբերից տպագրվող «Գոր» ամսագիրը լույս է տեսնում տարեկան 2 անգամ` վեցամսյա պարբերականությամբ: Այն բաղկացած է երեք հիմնական բաժիններից.
- Գիտական բաժին, որում ներկայացվում է Համշենի և համշենահայության պատմությունը:
- Լեզվի բաժին, որի նպատակն է Համշենի բարբառին չտիրապետող համշենցիներին սովորեցնել մայրենի բարբառը:
- Բանահյուսության բաժին, որտեղ հայոց լեզվի Համշենի բարբառով ներկայացվում է Համշենի բանահյուսությունը: