Հրանտ Դինքի գործով լրագրող է ձերբակալվել

Ստամբուլի հայկական «Ակոս» պարբերականի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի սպանության գործի շրջանակում ձերբակալվել է լրագրող Էրջան Գյունը: Այս մասին, ըստ yerkirmedia.am-ի, տեղեկացնում է թուրքական «Հուրիեթ» պարբերականը:

Գյունն ավելի վաղ ձերբակալվել էր Թուրքիայում ռազմական հեղաշրջման ձախողված փորձից հետո` գյուլենականների հետ կապ ունենալու կասկածանքով: Ավելի ուշ, սակայն, նա ազատ էր արձակվել երկրի տարածքը չլքելու պայմանով:

Գյունի ձերբակալությամբ Դինքի սպանության գործով ձերբակալվածների թիվը հասել է 27-ի:

Scroll Up