Կկայանա «Սյունյաց ավանդույթներ» փառատոնը

Օգոստոսի 12-ին «Արենի Փառատոն» հիմնադրամը Գորիսի քաղաքապետարանի հետ համատեղ և ՀՀ էկոնոմիկայի նախարարության աջակցությամբ՝ կազմակերպում է 3-րդ «Սյունյաց ավանդույթներ» փառատոնը Սյունիքի մարզի Գորիս քաղաքում: Փառատոնին ներկա են լինելու Սյունիքի մարզի բոլոր համայնքները, որոնք կներկայացնեն իրենց բերք ու բարիքը:

Փառատոնի ընթացքում սպասվում է Սյունյաց աշխարհի բերքուբարիքի, ավանդույթների, ծեսերի, ժամանցի, մրցույթների ու Սյունիքին բնորոշ ճաշատեսակների բազմազանություն։ Փառատոնի շրջանակներում կկազմակերպվի օղու թորում, դոշաբի և դոլմայի (Master Class) պատրաստում, Սյունյաց աշխարհին բնորոշ հատուկ կերակրատեսակների և ուտեստների համտես-վաճառք: Փառատոնի ընթացքում կհնչի հայկական ավանդական և ժամանակակից երգ ու երաժշտություն:

Փառատոնն առաջին անգամ կազմակեպվել է 2014թ.-ին Գորիս քաղաքում, և այն արդեն 3-րդ տարին անընդմեջ մեկ գաղափարի շուրջ հավաքում է Սյունիքի և Հայաստանի բոլոր այլ մարզերի բնակիչներին:

Scroll Up