Ուրմիա. Արևելյան Հայաստանի «Մարգարիտը» արյան գույն է ստացել

Օդագնացության և տիեզերական տարածության հետազոտությունների ազգային գործակալությունը՝ NASA-ն հրապարակել է Պատմական Հայաստանի Ուրմիա լճի նկարները, որոնցում այն ամբողջությամբ պատված է արյան գույնով:

Ջրի գույնի փոփոխման պատճառ է դարձել հատուկ միկրոօրգանիզմների զարգացումը, հաղորդում է NASA-ի պաշտոնական կայքը: Ամառվա ամիսներին լճի մակարդակը իջնում է, ինչը ավելացնում է աղի պարունակությունը ջրում: Արդյունքում, լճում սկսում են զարգանալ մանրէների և ջրիմուռների հազվագյուտ տեսակներ, որոնք էլ ջուրը կարմիր են դարձնում:

Այս տարվա ապրիլին արված նկարներում լճի գույնը կանաչ էր: Սակայն մի քանի ամիս անց NASA-ի կողմից արված նկարներում լիճն ամբողջությամբ կարմիր է: «Աղի մեծ պարունակության և մեծ քանակի լույսի պայմաններում բջիջներում պաշտպանիչ կարոտինոիդների արտադրման արդյունքում միրոօրգանիզմները կարմիր են դառնում», նշել է Շտուդգարտի համալսարանի պրոֆեսոր Մուհամեդ Թոուրիանը,գրում է Ankakh.com-ը:

Scroll Up