Սերժ Սարգսյանը շնորհավորել է Արաքս Մանսուրյանին՝ ծննդյան 70-ամյակի առթիվ

Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական հեռագիր է հղել երգչուհի Արաքս Մանսուրյանին՝ ծննդյան 70-ամյակի առթիվ:
«Անուրանալի է Ձեր վաստակը հայ ազգային երգարվեստի զարգացման գործում: Ձեր հիասքանչ ձայնով եւ անզուգական կատարումներով Դուք կերտել եք օպերային անմոռաց կերպարներ եւ արժանիորեն նվաճել համազգային ճանաչում եւ սեր:
Այսօր էլ, ապրելով եւ ստեղծագործելով հայրենիքից հեռու, բարձր եք պահում հայ երգարվեստի համբավը՝ համերգային գործունեությունը զուգակցելով մանկավարժական շնորհակալ աշխատանքին:
Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն, երջանիկ կյանք եւ ստեղծագործական նորանոր ձեռքբերումներ»,-ասված է ՀՀ նախագահի շնորհավորական հեռագրում: