Եզդիները հայերին պահել են իրենց տան մեջ փորված փոսերում, որպեսզի թուրքերը չգտնեն

Այս փոքրիկ գյուղը Դուգոր գյուղն է, որի բնակիչները լքել են իրենց հայրենի տները՝ Սիրիայում տիրող  իրավիճակից ելնելով: Դուգորը Հասակե շրջանի եզդիաբնակ գյուղերից մեկն է: Այս փոքրիկ գյուղը Հայոց ցեղասպանության տարիներին շատ հայ ընտանիքների է փրկել:

Եզդի տատիկը պատմում է, թե ինչպես էին նրանք թուրք զինվորականներից թաքցնում հայ ընտանիքներին: Ըստ տարեց եզդուհու՝ նրանք իրենց տան հատակները քանդում էին, փոս փորում, որտեղ թաքնվում էին հայերը: Ծածկում էին փոսը և ապրում իրենց սովորական կյանքով, որպեսզի թուրքերը գլխի չընկնեն, որ իրենց տներում հայերի են պահում: Այս ամենը եզդի տատիկը պատմում է փրկված հայ ընտանիքներից մեկի ժառանգին՝ Ջամիլ Կարապետ Քեֆոին:

եզդի

Ջամիլ Քեֆո և Դուգորի եզդի բնակչուհի

55-ամյա Ջամիլ Քեֆոի ծնողներին փրկել են Դուգորի եզդիները: Նա շրջում է իր գյուղում և բարևում գյուղացիներին: Հիմա Դուգորում միայն իր ընտանիքն է, որ մնացել է: Ջամիլ Քեֆոն և իր կինը ուսուցիչներ են և դասվանդում են Հասակեում.«Մեր կապը եզդիների հետ շատ սերտ է: Ամեն լավ և վատ առիթի նրանք բոլորը մեր տանն են, մեր կողքին: Հայոց ցեղասպնության տարիներին եզդիները մեզ հյուրանկալեցին իրենց տներում և փրկեցին»,-ասում է Ջամիլ Քեֆոն:

Շատ հայեր Թուրքիայում, Սիրիայում և Լիբանանում ստիպված եղան փոխել իրենց կրոնը և դառնալ մահմեդականներ, որպեսզի իրենց կյանքերը փրկեն: Այդպես չեղավ Դուգորում: Այստեղ ամեն  ինչ արվում էր, որպեսզի հայերը պահպանեն իրենց կրոնը:

Դուգորի եզդի բնակչուհին պատմում է, որ իրենք շատ մոտ են Ջամիլ Քեֆոի և նրա եղբոր Իբրահիմ Քեֆոի ընտանիքների հետ: Իր երկու երեխաների կոչել է Իբրահիմ Քեֆոի  երեխաների անունով՝ Արսեն և Արմեն:

երգիչ

Երաժիշտ Իբրահիմ Քեֆո

Իբրահիմ Քեֆոն երաժիշտ է և տեղափոխվել է Գերմանիա: Նա իր ծնողներին փրկած եզիդներին յուրահատուկ կերպով է շնորհակալ լինում՝ նա եզդիական ֆոլկլյորը ներկայացնում է ամբողջ աշխարին: Իբրահիմը երգում է եզդիների կրոնի, մշակույթի և ավանդույթների մասին:

Աղբյուրը՝ dengeezdia.com

Scroll Up