«Տանկային բիաթլոնում» հայ տանկիստներն առաջին անհատական մրցույթում առաջին տեղն են գրավել

Հայ տանկիստները մասնակցում են Ռուսաստանի Դաշնությունում և Ղազախստանի Հանրապետությունում «Միջազգային բանակային խաղեր-2016» միջոցառման շրջանակում անցկացվելիք «Տանկային բիաթլոն», «Զորային հետախուզության գերազանցիկներ» և «Դիպուկահարների սահմանագիծ» մրցումներին:
Մրցումների մեկնարկը տրվել է այսօր՝ հուլիսի 30-ին:
«Տանկային բիաթլոնում» Հայաստանի տանկիստներն առաջին անհատական մրցույթում առաջին տեղն են գրավել:
Հավելենք, որ «Տանկային բիաթլոն-2014» միջազգային մրցումներում հայ տանկիստները գրավել էին 3-րդ տեղը: