Թուրքիայում պետական հեղաշրջման մասնակիցներին համար «Դավաճանների գերազմանատուն» է կառուցվել

Ստամբուլի իշխանությունները Թուրքիայում պետական հեղաշրջման չստացված փորձի մասնակիցներին համար «Դավաճանների գերեզմանատուն» են կառուցել, որտեղ հուղարկավորել են տասնյակ մարդկանց:

«Սա դավաճանների գերեզմանատունն է, որի կողքով անցնող յուրաքանչյուր անձ կանիծի այստեղ թաղվածներին: Թո՛ղ Ալլահը նրանց հոգիներին խաղաղության չտա»,-Արցախպրեսի փոխանցմամբ՝ Ստամբուլի քաղաքապետ Քադիր Թոփբաշի խոսքերն է մեջբերում  The Independent -ը:

Պարբերականը մանրամասնում է, որ թուրքական իշխանությունները հրաժարվել են հավուր պատշաճի հոգեհանգստի արարողության իրականցնել զոհվածների համար՝ նրանց որակելով «անարժան»:

Amnesty International հեղինակավոր իրավապաշտպան կազմակերպության ներկայացուցիչ Էնդրյու Գարդները նշել է, որ թուրքական իշխանությունների նման պահվածքը թունավոր  և վտանգավոր մթնոլորտ է ստեղծում երկրում:

Հիշեցնենք, որ լույս  հուլիսի 16-ի գիշերը Թուրքիայում պետական հեղաշրջման փորձ է իրականացվել, որը, ցավոք, տապալվել է: Միջադեպի հետևանքով գրանցվել է 290 զոհ, 16.000-ից ավելի մարդ ձերբակալվել է:

 

Scroll Up