«Երեւան տարազ ֆեսթ»-2016. հայկական պատմությունն ու մշակույթը՝ մեկ հարթակում

Դասական և ժամանակակից տարազները` մեկ հարթակում. օգոստոսի 5-ին, ժամը 19.00-ին Հյուսիսային պողոտայում տեղի կունենա «Երեւան տարազ Ֆեսթ»-ը՝ տարազի փառատոնը: Հիշեցնենք, որ Հայաստանում տարազի առաջին փառատոնը տեղի է ունեցել անցած տարի՝ «Երեւանյան ամառ» ծրագրի շրջանակներում ՝Տերյան մշակութային կենտրոնի աջակցությամբ:
Հյուսիսային պողոտայում կստեղծվի հատուկ տաղավար, որտեղ կցուցադրվի Երեւանի պատմությունը: Առանձին տաղավարով կներկայանա նաեւ «Մարաշլյան» ֆոտո ստուդիան, որտեղ ցանկացողները կարող են լուսանկարվել հայկական տարազներով, գրում է armradio.am-ը: